Հայաստանի անտառային դաշինքի 4-րդ կլոր սեղանի շուրջ քննարկվեց անտառապատման նոր մոտեցումների ձեւավորման եւ ոլորտային օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը
Հայաստանի անտառային դաշինքը ստեղծվել է Հայաստանի անտառապատման և անտառվերականգնման կազմակերպությունների «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի, «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ միավորելու ջանքերը երկրի անտառային էկոհամակարգերի պահպանման, վերականգնման և անտառածածկի ընդլայնման գործում։
Դաշինքն իրականացնում է իրազեկվածության և քաղաքականության ձևավորման աշխատանքներ՝ համագործակցելով պետական կառույցների, շահագրգիռ կողմերի և հասարակության հետ՝ ապահովելու Հայաստանի անտառների երկարաժամկետ պահպանությունն ու կայուն զարգացումը։
Lorem Ipsum-ը տպագրության և տպագրական արդյունաբերության համար նախատեսված մոդելային տեքստ է: Սկսած 1500-ականներից` Lorem Ipsum-ը հանդիսացել է տպագրական արդյունաբերության ստանդարտ մոդելային տեքստ, ինչը մի անհայտ տպագրիչի կողմից տարբեր տառատեսակների օրինակների գիրք ստեղծելու ջանքերի արդյունք է:
Այս տեքստը ոչ միայն կարողացել է գոյատևել հինգ դարաշրջան, այլև ներառվել է էլեկտրոնային տպագրության մեջ` մնալով էապես անփոփոխ:
2026 թվականի հոկտեմբերի 19–ից 30-ը Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը
COP17-ի մասին
2026 թվականի հոկտեմբերի 19–ից 30-ը Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17)՝ Երևանում համախմբելով աշխարհի երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության, բնիկ ժողովուրդների, երիտասարդների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։
COP17-ը կանցկացվի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակում` միավորելով նաև Կենսաբանական անվտանգության մասին Կարթագենյան արձանագրության կողմերի 12-րդ (CP-MOP-12) և Գենետիկական ռեսուրսների հասանելիության և օգուտների արդար բաշխման մասին Նագոյայի արձանագրության կողմերի 6-րդ (NP-MOP-6) հանդիպումները։
Համաժողովը տեղի կունենա Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) իրականացման վճռորոշ փուլում։ Շրջանակի՝ 2022 թվականին ընդունվելուց ի վեր երկրներն առաջին անգամ համատեղ կգնահատեն դրա 23 թիրախների ուղղությամբ գրանցված առաջընթացը՝ հանձնառության փոխարեն կենտրոնանալով փաստացի արդյունքների վրա, ինչպես նաև գնահատելով, թե ձեռք բերված պայմանավորվածություններից որոնք են կյանքի կոչվել։
COP17 Հայաստանը պատմական հնարավորություն է համատեղ առաջընթացը գնահատելու, համագործակցությունն ամրապնդելու և գործուն քայլերն արագացնելու համար՝ քայլեր, որոնք ուղղված են մինչև 2030 թվականը կենսաբազմազանության գլոբալ նպատակների իրականացմանը։
COP17-ի հյուրընկալումը Հայաստանը դնում է կենսաբազմազանության շուրջ համաշխարհային քննարկումների կենտրոնում։ Զբաղեցնելով Կովկասի տարածքի ընդամենը 6.7%-ը՝ Հայաստանն իր տարածքում ընդգրկում է տարածաշրջանի կենսաբազմազանության շուրջ 60%-ը և առանձնանում բազմազան էկոհամակարգերով և բուսական ու կենդանական աշխարհի հազարավոր տեսակներով։
Որպես հյուրընկալող երկիր՝ Հայաստանը Երևանում կընդունի միջազգային հանրության ներկայացուցիչներին՝ ապահովելով արդյունավետ երկխոսության, համագործակցության և համատեղ գործողությունների միասնական հարթակ և կենսաբազմազանության առաջնահերթությունները կապելով երկրի հարուստ բնական ժառանգության հետ։
COP17 Հայաստանի խորհրդանիշը Polyommatus eriwanensis թիթեռն է (Երևանյան կապտաթիթեռ), որն էնդեմիկ տեսակ է Հայաստանում։ Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չհանդիպող և Երևանում մարդկանց հետ կողք կողքի ապրող այս թիթեռը հիշեցնում է, որ կենսաբազմազանությունը նախևառաջ տեղական է, ապա նոր՝ համաշխարհային։
COP17-ի ինքնության 23 գույները խորհրդանշում են Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 23 թիրախները՝ Հայաստանի բնական ժառանգությունը կապելով կենսաբազմազանության կորուստը կասեցնելու և համատեղ քայլեր ձեռնարկելու միջազգային ռազմավարության հետ։
Նպատակից դեպի գործողություն
COP17 Հայաստանը կենսաբազմազանության պահպանմանն ուղղված միջազգային գործողությունների կարևոր փուլ է։ Այս քայլերի ռազմավարությունը սահմանվել է Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի կողմից, իսկ COP17 Հայաստանի շրջանակներում ռազմավարությունը դառնում է արդյունք, նպատակները գնահատվում են իրականացված աշխատանքների համատեքստում, իսկ միջազգային հանրությունը քննարկում է մինչև 2030 թվականն առաջընթացի արագացմանն ուղղված հետագա քայլերը։
Պաշտոնական բանակցություններին զուգահեռ՝ COP17-ը կմիավորի պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, գիտական շրջանակների, երիտասարդության, բիզնեսի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին՝ գիտելիքի փոխանակման, լուծումների ներկայացման և գործընկերական ամուր կապերի ձևավորման նպատակով՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանմանն ուղղված նպատակները մարդկանց համար չափելի արդյունքների վերածելուն։
Lorem Ipsum-ը տպագրության և տպագրական արդյունաբերության համար նախատեսված մոդելային տեքստ է: Սկսած 1500-ականներից` Lorem Ipsum-ը հանդիսացել է տպագրական արդյունաբերության ստանդարտ մոդելային տեքստ, ինչը մի անհայտ տպագրիչի կողմից տարբեր տառատեսակների օրինակների գիրք ստեղծելու ջանքերի արդյունք է: