Դաշինքի առաջնահերթությունները

Հայաստանի անտառային դաշինքի նպատակները հետևյալն են.

 

 

 

2026 թվականին Հայաստանի անտառային դաշինքը կենտրոնացնում է իր օրակարգը երեք փոխկապակցված առաջնահերթ ուղղությունների վրա, որոնք հանդիսանում են մասշտաբային անտառապատման աշխատանքներ իրականացնելու համար հիմնական խոչընդոտները Հայաստանում․

 

1. Հարկային օրենսդրության փոփոխությունների ազդեցությունը անտառապատման և անտառվերականգման գործունեության վրա

 

Դաշինքը 2026 թվականին առաջնահերթ է համարում հարկային օրենսդրության 2023թ․-ից ուժի մեջ մտած փոփոխությունների բացասական ազդեցությունը անտառապատման և անտառվերականգնման ոլորտում գործող կազմակերպությունների գործունեության վրա։
Այս շրջանակում Դաշինքի ուշադրության կենտրոնում են՝

 

 

Այս պահին Դաշինքը մշակում է  իրավական առաջարկությունների փաթեթ՝ հիմնված գործող իրավակարգավորումների, այդ թվում՝ միջազգային փորձի վերլուծության վրա, որը կներկայացնվի համապատասխան պետական մարմիններին։

 

2. Հողերի կադաստրային նշանակության և հողօգտագործման հարցը՝ անտառապատման նպատակով հողերի հասանելիության ապահովման համատեքստում

 

Մասշտաբային անտառապատման հիմնական սահմանափակումներից մեկը հողօգտագործման հետ կապված խնդիրներն են։
2026 թվականին Դաշինքը առաջնահերթ է համարում՝

 

 


Դաշինքը նպատակ ունի ձևակերպել իրավական և քաղաքական առաջարկներ, որոնք կնպաստեն անտառապատման համար համապատասխան հողային ռեսուրսների հասանելիության ապահովմանը։

 

3. Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացների բարելավումը անտառապատման համար 2026 թվականին Դաշինքը նպատակ ունի՝

 

 


Այս ուղղությամբ Դաշինքը հանդես է գալիս որպես մասնագիտական քննարկումների հարթակ՝ ապահովելով ոլորտային փորձի և տվյալների ներգրավումը։