Շեն

Շեն

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպություն

 

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը (ԲՀԿ) հիմնադրվել է 1988 թվականին՝ Հայաստանի համայնքների առջև ծառացած մարդասիրական և զարգացման խնդիրներին արձագանքելու նպատակով։ Ավելի քան երեք տասնամյակ կազմակերպությունն իրականացնում է գյուղական զարգացման ծրագրեր Հայաստանի տարբեր մարզերում՝ նպաստելով հեռավոր և խոցելի համայնքների սոցիալ-տնտեսական հզորացմանը։  


Կազմակերպության գործունեությունը ներառում է գյուղական համայնքների համապարփակ զարգացում, գյուղատնտեսության և տեղական տնտեսությունների զարգացում, համայնքային ենթակառուցվածքների բարելավում, կարողությունների զարգացում և համայնքային կառույցների ամրապնդում։ «Շեն»-ը ծրագրեր է իրականացրել Հայաստանի ավելի քան 370 գյուղական համայնքներում՝ կարևորելով համայնքների ակտիվ ներգրավվածությունն ու երկարաժամկետ կայունությունը։


Բնապահպանական ուղղությամբ կազմակերպությունը խթանում է կայուն գյուղատնտեսական մոտեցումների, բնական ռեսուրսների պահպանության և ագրոանտառային նախաձեռնությունների զարգացումը։ «Շեն»-ի գործունեության առանցքում է գյուղական տարածքները կյանքի և աշխատանքի համար ավելի գրավիչ դարձնելու գաղափարը՝ գիտելիքի փոխանցման, նոր հնարավորությունների ստեղծման և համայնքների ներուժի բացահայտման միջոցով։


Որպես Անտառային դաշինքի անդամ կազմակերպություն՝ «Շեն»-ը իր փորձով և համայնքային զարգացման մոտեցումներով նպաստում է Հայաստանի անտառների, բնական էկոհամակարգերի և գյուղական համայնքների կայուն ապագայի ձևավորմանը։

 

Կայք՝ https://www.shen.am/