Կանոնադրություն

Հայաստանի անտառային դաշինք


Նախաբան
Անտառային էկոհամակարգերը բազմաթիվ օգուտներ են տալիս մարդկանց՝ կլիմայի կարգավորման, ջրային պաշարների պահպանության, հողի էրոզիայի կանխման, կենսաբազմազանության, մաքուր օդի, ածխաթթու գազի կլանման և այլ առումներով: Միևնույն ժամանակ անտառները գտնվում են ահռելի ճնշման տակ՝ ինչպես մարդկային գործունեության, այնպես էլ կլիմայական ազդեցության ներքո:


Հայաստանի անտառային դաշինքը ստեղծվել է Հայաստանում անտառվերականգնման ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպությունների կողմից՝ նպատակ ունենալով աջակցել, պաշտպանել և խթանել Հայաստանում անտառային էկոհամակարգերն ամենալայն իմաստով։


1. Հիմնադիր անդամներ
Դաշինքի հիմնադիր անդամներն են.


2. Առաքելություն
Հայկական անտառային դաշինքի առաքելությունն է հանդես գալ ի պաշտպանություն Հայաստանի անտառների, նպաստել դրանց պահպանությանն ու կայուն կառավարմանը, աջակցել Հայաստանի անտառածածկույթի ավելացմանը, ինչպես նաև բարձրացնել հասարակության իրազեկությունը մարդու կյանքի համար անտառների կենսական կարևորության և անտառածածկույթի պաշտպանության և ընդլայնման անհրաժեշտության մասին:


3. Նպատակներ
Հայաստանի անտառային դաշինքի նպատակները հետևյալն են.


4. Գործունեությունը
ա. Պարբերաբար կլոր սեղանների կազմակերպում պետական մարմինների ներկայացուցիչների և անտառներին առնչվող այլ շահագրգիռ կողմերի հետ, ինչպիսիք են համալսարանները, գիտական հաստատությունները, ՀԿ-ները, միջազգային կազմակերպությունները և այլն՝ ոլորտի հրատապ հարցերը քննարկելու և կոնկրետ արդյունքներ ստանալու նպատակով:
բ. Անհրաժեշտության դեպքում կազմակերպել աշխատանքային խմբեր պետական մարմինների հետ՝ ապահովելու գործնական հետևողականություն:
գ.  Բարձրացնել հանրային իրազեկվածությունը անտառների և ընդհանրապես ծառերի կարևորության մասին տարբեր հաղորդակցման մեթոդների, լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի, ցուցահանդեսների, սեմինարների և այլնի միջոցով:


5. Համակարգում
Դաշինքի աշխատանքների համակարգումն ու հաղորդակցությունն իրականացվում է ռոտացիայի սկզբունքով․ յուրաքանչյուր հիմնադիր անդամ պատասխանատվություն է կրում 4 ամիս ժամկետով։
Այս 4 ամիսների ընթացքում համակարգող կողմը կառավարում է առցանց և անցանց հաղորդակցությունը, կազմակերպում է կլոր սեղանի քննարկումը՝ ներառյալ վայրի կազմակերպումը և մասնակիցներին հրավիրելը, արձանագրությունները կազմելը և ուղարկելը    բոլոր մասնակիցներին, և շահագրգիռ կողմերի հետ կհետևի հաստատված գործողությունների կետերին: Կլոր սեղանի համակարգումը փոխանցվում է հաջորդ հիմնադիր անդամին հաջորդ կլոր սեղանից վեց շաբաթ առաջ:


6. Հանդիպումներ
Դաշինքը պարբերաբար հանդիպումներ կանցկացնի՝ ընթացիկ կամ առաջիկա թեմաների շուրջ կարծիքներ փոխանակելու, ինչպես նաև կլոր սեղանները նախապատրաստելու և՛ բովանդակային, և՛ նյութատեխնիկական առումով։
Ժողովները կարող են հրավիրվել ցանկացած անդամի կողմից:


7. Քվորում եւ որոշումներ
Որպեսզի ժողովը կայանա, անհրաժեշտ է նրա բոլոր անդամների ներկայությունը։
Բոլոր որոշումներն ընդունվում են միաձայն։


8. Հանդիպման արձանագրություն
Համակարգող կողմը կազմում է նիստի արձանագրություն և հասանելի է դարձնում այն մյուս անդամներին: Արձանագրությունը հաստատվում է հաջորդ նիստին։


9. Անդամակցություն
Դաշինքին կարող է անդամակցել շահույթ չհետապնդող ցանկացած կազմակերպություն, որը զբաղվում է անտառապատմամբ և ցանկացած տեսակի անտառային զանգվածների վերականգնմամբ: Դաշինքին մաս կազմելու համար դիմող կազմակերպությունը մասնավորապես կարող է ներառված լինել նաև դաշտապաշտպան շերտերի ու ափամերձ անտառների հիմնման, ինչպես նաև Հայաստանում անտառների պահպանության ծրագրերում։ Կազմակերպությունը պետք է համապատասխանի ստորև թվարկված պահանջներից բոլորին և այն պետք է հավատարիմ լինի Հայաստանի անտառային դաշինքի նպատակներին։


Յուրաքանչյուր նոր անդամ կազմակերպություն կընդունվի Դաշինքի գործող անդամների կողմից հաստատվելուց հետո՝ հետևյալ չափանիշների հիման վրա.

 

 

10. Խորհրդատվական եւ գիտական խորհուրդ
Դաշինքի գիտական խորհրդի անդամներ են Ազգային ագրարային համալսարանի ռեկտորը (ներկայումս Վարդան Ուռուտյանը) և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» տնօրենը (ներկայումս Ալեն Ամիրխանյանը)։ Նրանք կարող են մասնակցել խորհրդի յուրաքանչյուր նիստին՝ առանց քվեարկության իրավունքի։ ՀԱԴ խորհրդատվության նպատակով կարող է հրավիրել ցանկացած անձի, եթե դա անհրաժեշտ է իր առաքելությունն ու նպատակներն իրականացնելու համար:


11. Տեղեկատվության հրապարակում
Հայաստանի անտառային դաշինքի գործունեության, նպատակների և դիրքորոշման մասին տեղեկատվությունը տարբեր հարցերի վերաբերյալ չի կարող անկախ հրապարակվել Հայաստանի անտառային դաշինքի առանձին անդամների կողմից: Տեքստը, պատկերները և այլ բովանդակությունը հրապարակվելուց առաջ նախօրոք համաձայնեցվում է Դաշինքի բոլոր հիմնադիր անդամների հետ, ցանկալի է նախ ՀԱԴ-ի հարթակներում (կայք, ֆեյսբուքյան էջ և այլն), ապա՝ անդամների հարթակներում: Տարբեր թեմաների շուրջ արտահայտելով սեփական կարծիքն ու դիրքորոշումը՝ անդամները կարող են դա անել իրենց կազմակերպությունների անունից:


12. Ֆինանսավորում
Դաշինքի գործունեության հետ կապված ծախսերը հոգալու համար, ինչպիսիք են կլոր սեղանների կազմակերպումը, իրազեկման արշավները, այլ միջոցառումները կամ հաղորդակցման միջոցառումները, անդամները հավասարապես կիսում են ծախսերը: Նրանք կարող են նաև կատարել բնաիրային ներդրումներ:
Դաշինքը կարող է ֆինանսական աջակցություն ստանալ արտաքին կազմակերպություններից և դոնորներից՝ պայմանով, որ դրանք համահունչ լինեն Դաշինքի նպատակներին:

 

Հայկ Մինասյան Անտրէ Գումուշճեան Ռուզաննա Առուստամյան
«Շեն» ԲՀԿ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ «Էյ Թի Փի» ԲՀ