Լուրեր

2024 թվականի նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի անտառային դաշինքի 3-րդ կլոր սեղան քննարկումը

Համախմբված՝ հանուն Հայաստանի անտառների. Հայաստանի անտառային դաշինքի 3-րդ կլոր սեղանի հիմնական կարևորագույն պահերը

Օրերս տեղի ունեցավ Հայաստանի անտառային դաշինքի 3-րդ կլոր սեղան քննարկումը, որը միավորեց պետական մարմինների, ՀԿ-ների և ոլորտի փորձագետների՝ նպատակ ունենալով զարգացնել անտառների պահպանման և վերականգնման գործընթացները։ Դաշինքը ձգտում է համատեղել ուժերը անտառների ստեղծման, վերականգնման և պահպանման ուղղությամբ՝ աջակցելով պետական կառույցներին։

 Դաշինքի անդամների կարևորագույն ներդրումները՝

 FPWC-ն կիրառում է թիրախային տնկման մեթոդը՝ վայրի սերմերից տնկիներ աճեցնելու համար, որոնք նպաստում են թե՛ անտառվերականգնմանը, թե՛ վայրի կենդանիների կերավորման ապահովմանը։

 Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամը իրականացնում է անտառապատման, բնապահպանական կրթության և համայնքային կանաչապատման ծրագրեր՝ արդեն տնկելով 8.8 մլն ծառ։

 ՇԵՆ ՀԿ-ն զարգացնում է ագրոանտառաբուծությունը՝ համադրելով անտառների վերականգնումն ու գյուղատնտեսությունը՝ ապահովելով ֆերմերների եկամուտ։

 Իմ անտառ Հայաստան-ը կարևորում է թափանցիկությունն ու համագործակցությունը՝ շեշտադրելով որակի բարելավման անհրաժեշտությունը անտառվերականգնման գործընթացում։

 Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը և մյուս ներկաները բարձր գնահատեցին Դաշինքի գործունեությունը՝ ընդգծելով, որ այս նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի։

 


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Առնչվող թեմաներ