Լուրեր

COP17-ի շրջանակներում կազմակերպվում է «Հայաստանի անտառային կենսաբազմազանությունը» խորագրով լուսանկարչական մրցույթ 

«Վիքիմեդիա Հայաստանը» Forest Alliance of Armenia/Հայաստանի_անտառային_ դաշինքի հետ համատեղ, COP17-ի շրջանակներում, սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 10-ը կազմակերպում է «Հայաստանի անտառային կենսաբազմազանությունը» խորագրով լուսանկարչական մրցույթ։  
Մրցույթը մասնակիցներին հնարավորություն կտա տեսնել և ցույց տալ Հայաստանի անտառները տարբեր տեսանկյուններից՝ ոչ միայն որպես լանդշաֆտ, այլև որպես կենդանի և փոխկապակցված էկոհամակարգ։
Ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 3-ին կկազմակերպվեն արշավներ, որոնց ընթացքում մասնակիցները պետք է լուսանկարահանեն անտառային համայնապատկերներ, անտառային կենսաբազմազանության այլ տարրեր, որոնք հետո պետք է վերբեռնեն Վիքիպահեստ։
Լավագույն 10 լուսանկարների հեղինակները կստանան մրցանակներ։ Մրցույթը կամփոփվի COP17-ի ընթացքում։
Արշավներին գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով՝  https://forms.gle/f46YXa1tcmfp1ErH7  


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Առնչվող թեմաներ